Հայ բազկամարտիկները երկրորդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում
Թուրքիայում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճել է հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում:
Նա ամենաուժեղն է եղել մինչև 85 կգ քաշային կարգում, որի եզրափակիչում հաղթել է ռուս մարզիկի:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դադիկյանը Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճելաշխարհի երիտասարդական առաջնության 90+ քաշային կարգում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում