ՀՀ ղեկավարները ցավակցել են Կերչի զոհերի հարազատներին՝ չուղղելով ցավակցություններ Ուկրաինայի կամ ՌԴ ղեկավարներին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասվում է ցավակցական ուղերձում: