Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտ­ա­բյուջետային հաշվին առկա 1 միլիարդ 645 միլիոն դրամը կփոխանցվի պետական բյուջե:

Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի առաջարկով:

Նախարարության արտաբյուջեին հավաքագրված 1 միլիարդ 645 միլիոն դրամը 2017թ. ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից առաջացած շահույթ է: Այն ձևավորվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից: