Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր։

ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»: