ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածում է փաստաթղթերով սեռի փոփոխման արգելքի մասին։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում էր սեռի հարցում քաղաքացիների ազատ ինքնորոշման իրավունքը։ Այսպիսի քաղաքականությունն առաջացրել էր պահպանողականների զայրույթը։

Այժմ ԱՄՆ առողջապահության ու սոցիալական ծառայության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ օրենքով սահմանել միայն երկու սեռի գոյությունը՝ տղամարդ և կին։ Բացի այդ առաջարկվում է արգելել փոխել սեռը փաստաթղթերով։

Այդպիսով, ինչպես գրում է թերթը, 1.4մլն ամերիկացիների սեռը չի ճանաչվի, ովքեր փոխել են այն ինքնուրույն կամ վիրաբուժական միջոցով։