ՀՀ Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց։ ԱԺ-ն կքննարկի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում էր, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունում է Հայաստանում առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղաժամ ընտրությունների անցկացում, սակայն վերհիշեցում էր այն վերապահումը, որ ընտրական համակարգում խոշոր փոփոխությունները, ինչպիսիք են տարածքային (ռեյտինգային) ցուցակների վերացումը, պետք է կատարվեն ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։ Ի հավելումն սրան, ավում է, որ այս վերապահումը «պակաս կարևոր է, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։