«ՀՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում ԸՕ նախագծի վերաբերյալ կներկայացնի ԱԺ արտահերթ նիստին»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը։
Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում