Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է 1.967 մլրդ դրամ կամ ավելի քան $4 մլն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2018թ-ի պետական բյուջեով գագաթնաժողովի անցկացման համար արտաքին գործերի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 1,438 մլրդ դրամ: Ավելի ուշ՝ ընթացիկ տարվա օգոստոսին, կառավարության համապատասխան որոշումներով, գագաթնաժողովի կազմակերպմանը հատկացվել է լրացուցիչ 120 մլն դրամ և մոտ 409 մլրդ դրամ գումար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և «Երևան 2800»-ի միայն համերգային միջացառումների կազմակերպման համար ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և ֆրանսիական «Աժանս պյուբլիկս-գրուպ» ընկերության հետ կնքվել է €2,12 մլն-ի պայմանագիր։

Մինչդեռ, ըստ գերմանական Deutsche Welle-ի, գագաթնաժողովի բոլոր միջացառումների իրականացմանը հատկացվել է մոտ €2 մլն։ Այդ գումարը տրվել է ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ գործընկերների կողմից։

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 11-12 կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: