ATP-ի` հոկտեմբերի 22-ին թարմացված վարկանիշային աղյուսակում հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է թոփ-20-ում:

Խաչանովը, ով դարձել է «ՎՏԲ Կրեմլի Գավաթի» հաղթող, գտնվում է 19-րդ տեղում:

Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները բարձրացել է 9-րդ, իսկ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, համապատասխանաբար, նահանջել է 10-րդ հորիզոնականը:

Լավագույն տասնյակում այլ փոփոխություններ տեղի չեն ունեցել.

ATP-ի վարկանիշ, հոկտեմբերի 22

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 7660.

2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 7445.

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6260.

4 (4). Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 5760.

5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 5025.

6 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա)`4185.

7 (7). Դոմինիկ Թիմ (Ավստրիա)` 3825.

8 (8). Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 3730.

9 (10). Ջոն Իսներ (ԱՄՆ)` 3380.

10 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)` 3335.

․․․

19 (26). Կարեն Խաչանով (Ռուսաստան)` 1845.