Նագասակիում 91 տարեկանում մահացել է քիմիայի բնագավառում 2008թ-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան:

Սիմոմուրան մահացել է հոկտեմբերի 19-ին:

Գիտնականը ծնվել է 1928թ-ին Կիոտոյում, բնակվել է Օսակա և Նագասակի քաղաքներում: Ավարտել է Նագասակիի և Նագոյայի համալսարանները: 1960-ին գիտնականը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում:

2008թ-ին ճապոնացի գիտնականը Մարտին Չալֆիի և Ռոջեր Ցիենի հետ կիսել է «Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուցի բացահայտման և զարգացման համար» ստացած Նոբելյան մրցանակը: