Հայաստանում Նոր տարին նշել ցանկացող ռուս զբոսաշրջիկների թիվն ավելանում է
Ռուս զբոսաշրջիկները չեն ցանկանում Նոր Տարին դիմավորել եվրոպական երկրներում։ Նման կարծիք է հրապարակել Tutu ճամփորդությունների վերլուծական ծառայությունը։
Այն ուսումնասիրել է նախապես գնված բոլոր ավիատոմսերը, որոնք վերաբերում են դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 15 ընկած ժամանակահատվածին։ Տվյալները համեմատվել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Պարզվել է, որ 17 տոկոսով նվազել է եվրոպական ուղղությունը նախընտրողների թիվը։ Իսկ ահա ռուսական քաղաքներում ամանորը դիմավորել պատրաստվողների թիվն ավելացել է։
Ռուսաստանցիների շրջանում առավել հանրահայտ ուղղություններից է նաև Հայաստանը։
Ծառայությունը մանրամասնում է, որ առաջին տեղում Ուզբեկստանն է, ապա՝ Գերմանիան, հետո՝ Չեխիան։ Հայաստանը չորրորդն է, նրան հետևում են Թայլանդը, Վրաստանը, Իտալիան, Իսպանիան, տասնյակը եզրափակում է Ավստրիան։
Նախորդ տարի առաջին եռյակն այսպիսի տեսք է ունեցել՝ Գերմանիա, Չեխիա, Մոլդովա։
Հիմա Մոլդովան իջել է 9-րդ հորիզոնական, փոխարենն ավելի մեծ պահանջարկ ունեն դեպի Հայաստան ու Վրաստան ուղղությունները։ Ի դեպ, նշվում է, որ դեպի Վրաստան ավիատոմսերի գինը նվազել է 12 տոկոսով, դեպի Հայաստան՝ 11 տոկոսով։