Բեռլինում Նոր տարվա միջոցառումների կազմակերպիչները կստեղծեն «հատուկ անվտանգության գոտի՝ կանանց համար», որպեսզի նրանց պաշտպանեն ներգաղթյալների սեռական ոտնձգություններից: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Տեղական իշխանությունները որոշել են նման միջոցների դիմել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ գերմանական մի շարք քաղաքներում կանայք տեղեկացրին ամանորի գիշերը ներգաղթյալների՝ իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին:

Ընդ որում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հատուկ գոտիների ստեղծման գաղափարը ոչ բոլորին է դուր եկել: Շատերը դա համարեցին խտրականություն:

Քյոլնում 2016 թ. հունվարի 1-ի գիշերը 1,5 միլիոն գերմանացի կանայք սեռական ոտնձգության են ենթարկվել, նրանք պնդել են, որ իրենց նեղացնողները Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթածներն են:

Կանանց վրա կոլլեկտիվ հարձակումների դեպքեր գրանցվել են նաև հետագայում: