2018թ-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ-ի նույն ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է ընթացիկ տարվա օգոստոս ամսից:

Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այն աճել 0.6%-ով, մինչդեռ հուլիսին նախորդ հուլիսի համեմատ աճը կազմել էր 11.1%:

Մոտ 15%-ով նվազել է նաև արտահանումը, ներմուծումն աճել է 2.7%-ով: 1%-ով նվազել է արդյունաբերությունը, և 5%-ով՝ էլեկտրական էներգիայի արտահանումը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ-ի սեպտեմբերին 2016թ-ի նույն ամսվա համեմատ աճել էր ավելի քան 2%-ով, մինչդեռ 2016թ-ի սեպտեմբերին 2015թ-ի համեմեատ այդ ցուցանիշն ավելի քան 2%-ով անկում էր գրանցել: