Հռոմում ուժեղ անձրև և կարկուտ է։ Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին ներողություն է խնդրել քաղաքացիներից անհանգստության համար, որը բնությունը պատճառել է քաղաքին։

Риа Новости-ն գրում է, որ Հռոմում ուժեղ անձրևից հիմնականում արևելյան շրջաններում փակվել է մետրոյի վեց կայարան։

Մի շարք փողոցներ հեղեղվել են, որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է մեկ մետրի։ Շատ վարորդներ արգելափակվել են իրենց մեքենաներում։ Մի շարք վայրերում տեղացել է փոքրիկ գնդակի մեծությամբ կարկուտ։

Հռոմի պատմական տաճարներից մեկը ջուր է լցվել։