Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարություն կտարածի այն մասին, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմակահարույց օրենքը, որը խորհրադարանն ընդունել էր հոկտեմբերի 2-ին:

Համաձայն ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում(լրանում է հոկտեմբերի 24-ին) կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը 5 օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով: