YouTube-ը հայտարարում է, որ Եվրամիության հեղինակային իրավունքի նոր կանոնները կարող են ստիպել իրեն՝ արգելել մարդկանց ներբեռնել իրենց սեփական տեսանյութերը։

YouTube-ը նշում է, որ նոր հրահանգը ողջ ստեղծագործական համայնքը վտանգի տակ է դնում և որ նոր կանոնները կարող են «կտրուկ փոխել ինտերնետը, որը տեսնում եք այսօր»։

ԵՄ հեղինակային իրավունքի նոր կանոններից ամենավիճահարույցը, որը հայտնի է որպես հոդված 13, կստիպի այնպիսի խոշոր պլատֆորմների, ինչպիսին է YouTube-ը, սկանավորել ներբեռնված ամեն ինչ ու ապահովել, որ այն չպարունակի հեղինակային ոչ մի բովանդակություն։

Մտահոգություն է առաջացել, որ YouTube-ը ստիպված կլինի արգելել սովորական օգտատերերին տեսանյութեր ներբեռնել, ինչը կհանգեցնի նրան, որ ամեն ինչ կկենտրոնանա մեծ ընկերությունների ձեռքում։ YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյցիցկին, ի թիվս այլ վնասների, նշում է, որ ԵՄ նոր կանոնների պատճառով հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը։