«Ժամանակ» թերթը գրում է.

«Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել Ազգային Ժողովի նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից:

Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին»: