«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հերթական հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Սաութհեմփթոն»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին: