Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գոր­ծերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է:

Արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչ­պես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հար­կերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով:

Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորու­թյուն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշո­րային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ: