Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ո՛չ մեկն անի, ո՛չ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։ Թե որ ճանապարհը կընտրի Արմեն Սարգսյանը, դեռ պարզ չէ։ Սակայն, դատելով Արմեն Սարգսյանի վերջին շրջանի պահվածքից, կարելի է պնդել, որ նա կգործի ըստ վարչապետի թելադրանքի: