Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը:

Տեղեկությունների համաձայն՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին և վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին եւ բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի:

Ըստ երևույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ։