«Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցությունները ստորագրահավաք են անելու՝ ԸՕ-ին նվիրված արտահերթ նիստի համար
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԵԼՔ խմբակցության հետ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք են նախաձեռնելու՝ Ընտրական օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթի քննարկման համար:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում