Իտալիայի Տրևիզո քաղաքում կյանքի 77-րդ տարում մահացել է իտալական հայտնի բրենդ Benetton-ի համահիմնադիր Ջիլբերտո Բենետոնը։

Բենետոնը մահացել է կարճ տևած հիվանդությունից հետո։ Նրա կինը, դուստրերը, փեսան եղել են նրա հետ կյանքի վերջին պահերին։

Benetton բրենդը հիմնվել էր 3 եղբայրների՝ Լուչիանոյի, Կառլոյի ու Ջիլբերտոյի կողմից 1960թ․-ին։ Նրանց հագուստները, գույների բազմազանությունն արագ գրավեց հաճախորդին ու դարձել հայտնի ողջ աշխարհում։