Իրավապահ մարմինները ամերիկացի միլիարդատեր-բարեգործ Ջորջ Սորոսի Նյու Յորքում գտնվող տան փոստարկղում հայտաբերել են պայթուցիկ սարք։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։

Տեղի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը գտել է Սորոսի ռեզիդենցիայի աշխատակիցը։ Նա այն տեղափոխել է ամայի վայր ու դրա մասին տեղեկացրել իրավապահներին։

Ժամանած իրավապահ մասնագետները վնասազերծել են պայթուցիկը։ Ամսագիրը նաև հայտնել է, որ ներկա պահին Սորոսը տանը չի գտնվում։

Սորոսը, ով ծնվել է Հունգարիայում, իր կարողությունը վաստակել է հեջ Ֆոնդերի կառավարման շնորհիվ ու այսօր համարվում է բարերար, քաղաքական ակտիվիստ։ Նա հաճախ գումարներ է նվիրաբերում դեմոկրատ թեկնածուներին ու առաջադեմ նպատակներին։ Սորոսը մոտ 18մլրդ դոլար է փոխանցել իր Բաց հասարակություն հիմնադրամին՝ աշխարհում ժողովրդավարություն ու մարդու իրավունքները խթանելու համար։

Նրա գործունեությունն իրեն թշնամի է դարձրել պահպանողական խմբերի համար։ Սորոսը մեծ քաղաքական դոնոր էր դարձել ԱՄՆ-ում Ջորջ Բուշի կառավարման ժամանակ, նա աջակցում էր Օբամային 2008թ․-ին ու ավելի քան 25մլն դոլար էր տրամադրել Հիլարի Քլինտոնին ու մյուս դեմոկրատ թեկնածուներին։