Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Իմիշլի շրջանում մասնակցել է Արաքս գետի նոր բաշխիչ ցանցի բացման արարողությանը։ Ալիևը նշել է, որ այս ենթակառուցվածքային ծրագիրը նոր խթան կհանդիսանա Իմիշլիի ու հարակից շրջանների տնտեսության ու գյուղատնտեսության զարգացման համար։

Ալիևն իր ելույթում ասել է, որ ծրագրի իրականացման համար մեծ ներդրումներ են եղել, մոտ 47 մլն դոլար։ Նշվում է, որ Արաքս գետի նոր վտակի երկարությունը կազմում է 54կմ։

Նոր բետոնային ջրատարը ջրով ապահովելու է 53 հազար հեկտար հողատարածքը։

Ալիևն այս ծրագրի իրականացումն համարում է Ադրբեջանի տնտեսական հզոր հնարավորությունների արդյունք, որը կարող է իրականացնել ցանկացած ենթակառուցվածքային ծրագիր։