Ուկրաինան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ բողոքարկելով Հայաստանի և Ղրղզստանի կողմից ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսային տուրքերի սահմանումը:

Ըստ Reuters-ի, Ուկրաինան հայտարարել է, որ ՀՀ-ն և Ղրղզստանը, որոնք ԵՏՄ անդամ են, պետք է փուլ առ փուլ չեղարկեն մաքսատուրքերը, որոնք, ըստ ուկրաինական կողմի, «ավելի բարձր են, քան անհրաժեշտ է և հիմնված են շտկման ենթակա որոշումների, ընթացակարգերի և դրույթների վրա»:

Ուկրաինան նմանատիպ բողոք է ներկայացրել նաև ԵՏՄ մեկ այլ անդամ երկրի՝ Ղազախստանի դեմ: