ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հոկտեմբերի 29-ին կառավարության կողմից ներկայացված Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ՝ 27 պատգամավորի ստորագրությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նա նշել է, որ չի միացել «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունը, բայց «նշել են, որ կողմ են քվեարկելու»: Ըստ Զոհրաբյանի, պատճառն այն է, որ կառավարությունը չի ընդունել խմբակցության երեք առանցքային առաջարկությունները:

Անդրադառնալով հանգամանքին, որ «Ծառուկյան» խմբակցությունից հոկտեմբերի 22-ի նիստից բացակայել է չորս պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանը նշել է, որ Ծառուկյանն ԱԺ-ում էր, «եթե լիներ մեկ ձայնի խնդիր՝ նա կգար և կքվեարկեր»:

«Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ»,- ասել է նա և վստահեցրել է, որ սպասվելիք արտահերթ նիստում խմբակցությունը բացականեր չի ունենալու:

Նշենք, որ ԸՕ-ի նոր նախագիծը չի ընդունվել 7 կողմ քվեի բացակայության հետևանքով: