ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Նա առաջարկել է, որ այլ ուժեր բերեն թեկնածու, որպեսզի քվեարկություն տեղի ունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: