ԱԺ-ն փաստաբան Վահե Գրիգորյանին չի ընտրել սահմանադրական դատարանի դատավոր:

Քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ ձայն:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հավելենք, որ Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանն է: