Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվել են Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները։

- Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

- Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։

- Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից:

Մեկ այլ որոշմամբ, Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։