Արդեն չորրորդ օրն է ինչ հարևան Իրանում չեն դադարում բողոքի ցույցերը` ուղղված իշխանությունների դեմ: Այս պահի դրությամբ բողոքը կրում է սոցիալ-տնտեսական բնույթ, որտեղ դեռ չկան քաղաքական կարգախոսներ, ինչը հուշում է , որ այն կրում է տարերային բնույթ: Թվում է թե լավ է , որ այն բացառապես սոցիալ-տնտեսական հանգամանքներով է պայմանավորված: Մինջդեռ սույն փաստը հուշում է , որ այն, ինչ որ կատարվում է այսօր Իրանում, բացարձակ օբյեկտիվ երևույթ է և այն կապված չէ ոչ ընտրությունների, ոչ էլ այլ քաղաքական գործոնների հետ: Իսկ դա նշանակում է , որ բողոքի ցույցերը ճնշելը բավականին դժվար կլինի: Իսկ եթե աստված չտա որ այս բողոքի ալիքը սոցիալականից վերացվի նաև ազգայինի, ապա վիճակը կարող է դառնալ անկառավարելի:

Հիշեցնենք, որ Իրանը բազմազգ երկիր է, ավելին, այն կարելի է համարել յուրօրինակ մահմեդական կառավարման ձևով կայսրություն, որն ունի ազդեցիկ թշնամիներ` ի դեմս ԱՄՆ-ի և սուննիական արաբական աշխարհի` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Եթե այս ցնցումների արդյունքում Թեհրանի կենտրոնական իշխանությունը թուլանա , ապա անմիջապես կարթնանա ադրբեջանական ազգային շարժումը, որին անմիջապես դրսից կաջակցեն միաժամանակ մի քանի ազդեցիկ ուժեր: Նախ դա կլինեն Միացյալ Նահանգներն ու Իսրաելը, Թեհրանի գլխավոր հակառակորդ Սաուդյան Արաբիան: Այս ամենին կգումարվի նաև Թուրքիան և Ադրբեջանը: Բացի այդ, պարսիկների դեմ կարող են դուրս գալ նաև քրդերը և Իրանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները: Հասկանալի է , թե այս ամենը ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Հայաստանի համար, եթե հարավում մենք բարեկամական Իրանի փոխարեն ստանանք 20 մլն-անոց նոր Ադրբեջան:

Կկարողանա արդյոք գալուստսահակյանական Հայաստանը դիմագրավել այս նոր մարտահրավերները, կարծում ենք , որ հարցը հռետորական է , իսկ պատասխանը հայտնի: