Իրանի իշխանություններն արգելափակել են Instagram և Telegram հավելվածների հասանելիությունը՝ բնակչության բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը:

Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության գերագույն խորհուրդը հասարակական կարգուկանոնի պահպանման և քաղաքացիների անվտանգության համար:

Facebook ընկերությունը, որին պատկանում է Instagram սոցցանցը, դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Իրանում 4-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով: Ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, Կումայում, Քերմանշահում, Մեշհեդայում, Համադանում, Ռեշտեում: