Անհայտ է, թե ով է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի առաջին և ամենակարևոր հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։

ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաև՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը և Իշխան Զաքարյանը։ Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, որ մի աղմկոտ գործ կա, որը «100 տկոսով ապացուցված է»:

«Երեկ նաև հարցադրում էր հնչում՝ եթե իրավապահ համակարգն անկախ է, և նախաքննական գաղտնիք գոյություն ունի, ինչպե՞ս են Փաշինյանին հայտնի դարձել գործի մանրամասները»,- հավելել է «Հրապարակ» թերթը։