«Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյա­նին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը», - այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ի դեպ, նախկին իշխանություն­ների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առա­ջարկ է ստացել Պորոշենկոյից:

Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Նշենք, որ Պորոշենկոյի ամենա­մեծ գործարանը գտն­վում է Ռուսաստանում: Ինչ վերա­բերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են:

Այլ փո­փոխություններ էլ են սպասվում, մասնավո­րապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավա­նաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղա­կալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը: