Հունաստանի կառավարության նախկին անդամ Յանոս Պապանտոնիուն ձերբակալվել է՝ փողերի լվացման մեղադրանքով ու սպասում է դատավճռին։ Այս մասին հայտնել են Հունաստանի դատախազության 2 աշխատակիցներ, ովքեր չեն ցանկացել ներկայանալ։

Ինչպես գրել է Politico-ն, անանուն պաշտոնյաները նշել են, որ Պապանտոնիուն մեղադրվում է կնոջ անունով 3մլն եվրոյի եկամուտների չհայտարարագրման մեջ 2001-2004թ.-ներին, երբ վերջինս Հունաստանի պաշտպանության նախարարն էր։

Նախկին նախարարը հերքում է բոլոր մեղադրանքները, նշելով, որ դրանք «սարքված կեղծիքներ են»։