ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Առաջարկվում է նիստը հրավիրել հետևյալ օրակարգով`

1) «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում):