Ռուսաստանի նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի ղեկավարը զգուշացնում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի և Վենեսուելայի նկատմամբ կհանգեցնեն «նավթային շուկայում հավասարակշռության լուրջ խախտման»:

Նախագահ Վլադիմիր Պուտինի թիմակից Իգոր Սեչինը երեկ կանխատեսել է նավթի գների բարձրացում, պատժամիջոցների արդյունքում՝ նաև նավթի արդյունահանման կրճատում:

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ կկիրառեն, որոնց ուժի մեջ մտնելը նախատեսվում է նոյեմբերի 5-ից, Իրանի նավթի արտահանումը «զրոյի հասցնելու» նպատակով։

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում աշխարհի երկրների վրա, որպեսզի դադարեցնեն Իրանից նավթի գնումները: