Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից ետ կանչելու և այդ պաշտոնում Հրաչյա Փոլադյանին նշանակելու մասին:

Հինգշաբթի օրը նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Արշակ Փոլադյանին Սիրիայում ու Հորդանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու և Տիգրան Գևորգյանին Սիրիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ նույնպես հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ առաջարկությամբ և Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան: