Հունաստանի ափերի մոտ անցած գիշեր տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով գրանցվել են ենթակառուցվածքային որոշ խնդիրներ: Մասնավորապես, խախտվել է էներգամատակարարումն ու եկեղեցի է փլուզվել:

Ինչպես նշում է ria.ru-ն, 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, ինչպես նաև դրան հաջորդած հետցնցումը (5,8 մագնիտուդ) գրանցվել են Հոնիական ծովում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զակինտոս կղզուց ոչ հեռու: Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ:

Իշխանությունների փոխանցմամբ՝ Զակինտոս քաղաքում վնասվել են էլեկտրափոխանցման լարեր, մինչդեռ կղզու մյուս հատվածներում տեղի են ունեցել քարաթափումներ: Հաղորդվում է, որ Պիրգոս քաղաքում եկեղեցի է փլուզվել: