Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևաքար-Եղեգ ավտոճանապարհին այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:55-ին:

Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ: