Թուրք-սիրիական սահմանին 6 սիրիացի ներգաղթյալ է մահացել, որոնք փորձում էին անցնել Թուրքիա, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Նշվում է, որ անօրինական ճանապարհով երկրի սահմանը հատել փորձած ներգաղթյալների մահվան պատճառ է դարձել հորդառատ անձրևներին հետևած ջրհեղեղը: Սիրիացիների մարմիններն այժմ գտնվում են Սիրիային սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում:

Հայտնի է, որ թուրքական ժանդարմերիայի ներկայացուցիչներն արդեն գտել են բոլոր մահացածների մարմիններն ու հստակեցրել նրանց քաղաքացիությունն ու ինքնությունը: Ներգաղթյալների սեռի ու տարիքի մասին մանրամասն տեղեկություններ չեն փոխանցվել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իրանից Թուրքիա մուտք գործել փորձելիս մահացել էին աֆղանցի ներգաղթյալներ. մայր ու որդի զոհվել էին գետով անցնելու ժամանակ, մահվան պատճառ էր դարձել սառցակալումը: