Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ներկայացրել է iPhone XS-ի և XS Max-ի նոր տարբերակները՝ համալրված մեխանիկական ժամացույցով:

Նմուշներըը ներառվել են Grand Complications Skeleton հավաքածուում: Դրանք պատրաստված են տիտանից, վարդագույն, դեղին և սպիտակ ոսկուց:

Հայտնի է, որ հեռախոսներից ամեն մեկն արտադրվելու է 99 օրինակով և ունենալու է սերիական համար:

iPhone XS-ի տիտանե տարբերակն արժե 6.320 դոլար, մինչդեռ XS Max-ն արժե 8.080 դոլար: