Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը:

Հայտնի է, որ 2017թ. դերասանի մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Կարաչենցովը Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Նա վաղը կդառնար 74 տարեկան:

Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում՝ «Էլեկտրոնիկի արկածները», «Խաղաղ Դոն», «Սալոմեա», «Խուզարկու Դուբրովսկու գործը», «Մարգո թագուհին», «Պետերբուրգյան գաղտնիքներ», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Վաթսոնը»: