Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղացել է առաջին ձյունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Աշոցքից լուսանկար հրապարակելով։

Նշենք, որ Աշոցքը Հայաստանի Հանրապետության պատմականորեն ամենացուրտ տարածաշրջաններից է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանն այստեղ 4.1 աստիճան է։