Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:

Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը: ԻՊ-ը ծրագրել էր ահաբեկչությունն իրականացնել հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի հանրապետության օրը:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել է ԻՊ 6 անդամ, որոնցից մեկը կին է:

Ոստիկանության գործողությունների և ձերբակալվածների տվյալների վերաբերյալ մանրամասները դեռևս գաղտնի են պահվում: