Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

Մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բաշկարան Ադհիբանի հետ, միավորը մրցակցի հետ կիսեց նաև Հրանտ Մելքումյանը:

Այս տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ ունեն 4 միավոր և առաջատարներից հետ են մեկական միավորով:

Մեն կղզու մրցաշարին մասնակցում ե 150 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կեզրափակվի 28-ին: