Նորվեգիան դադարեցրել է զենքի և զինամթերքի արտահանումը Միացյալ Արաբական Էմիրություններ՝ որոշումը «խիստ նախազգուշական միջոց» անվանելով, որը հիմնված է «Եմենի իրավիճակի համապարփակ գնահատականի վրա»: Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան երեք տարի շարունակ Եմենում պայքարում է հուսի ապստամբների հետ: ԱՄԷ-ն կոալիցիայի մաս է կազմում:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սորեիդեն հայտարարել է, որ Նորվեգիայից արտահանվող զենքի՝ Եմենում օգտագործման մասին որևէ տեղեկություն չունի, սակայն «մեծ խնդիր կա» հումանիտար ճգնաժամի պատճառով:

Նա հավելել է, որ 2010 թվականից ի վեր Նորվեգիան թույլատրել է զենքի և զինամթերքի վաճառքը ԱՄԷ-ին: Վաճառքի կասեցման մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 19-ին, ինչի մասին հայտարարվել է երեքշաբթի օրը՝ հունվարի 3-ին: