Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: