Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը, գրում է civilnet.am-ը։

Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։

Գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են նվիրաբերել նշված գույքը ՀՀ-ին՝ առանց որևէ նախապայմանի։ Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանի խոսքով՝ նշված խոշոր գույքը պետությանը նվիրաբերելու պատճառներն իրենց հայտնի չեն։ Որոշված չէ նաև, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այդ տարածքը։