Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում են Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով CNN Turk-ը: Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է օտարերկրյա միջամտությանը Իրանի ներքին գործերին:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը և Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաև՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին երեք օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել: